211652_close_icon
views-count1321 դիտում article-date 11:15 15-05-2015

ՀԷՑ-ը գալիք տարում «կորցնելիք» 4 միլիարդ 798 մլն 911 հազար դրամը ցանկանում է հետ ստանալ սպառողներից. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրած հայտում նշել է, որ առաջիկա մեկ տարում` 2015 թվականի հուլիսի 1-ից մինչև 2016 թվականի հունիսը ներառյալ, էլէներգիայի վնասները կազմելու են 83 մլն 542 հազար 400 կՎտ: Նշված վնասներից 41 մլն 413 հազար 800 կՎտ-ը ՀԷՑ-ը նախատեսում է, որ պետք է լինի 6 (10) կՎտ լարման էլէներգիայի դեպքում: Իսկ 0,38 կՎտ լարման, այսինքն՝ սպառողներիս մատակարարվող էլէներգիայի կորուստները, ըստ ՀԷՑ-ի, գալիք տարում կազմելու են 42 մլն 128 հազար 600 կՎտ: 6(10) կՎտ լարման դեպքում ՀԷՑ-ը առաջարկում է նոր սակագին սահմանել՝ 1 կՎտ/ժ-ը 55,93 դրամ, իսկ 0,38 կՎտ/ժ-ի դեպքում՝ 58,93 դրամ: Երբ, ըստ այդ սակագների, կորուստները հաշվարկում ենք, ապա ստացվում է՝ ՀԷՑ-ը գալիք տարում նախատեսում է «կորցնել» 4 միլիարդ 798 մլն 911 հազար դրամ: Իհարկե, կարելի էր այս թիվն անտեսել, բայց ողջ խնդիրն այն է, որ ՀԷՑ-ը ցանկանում է այդ գումարը ետ ստանալ սպառողներիցս: Այսինքն՝ իրենք «կորցնեն», մենք վճարենք»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր