211652_close_icon
views-count2037 դիտում article-date 17:13 15-05-2015

ԱՄՆ-ում ոստիկանը սպանել է աուտիզմով հիվանդին. տեսանյութ

ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում ոստիկանը մահացու վնասվածք է հասցրել 33-ամյա Դեվիդ Դենմանին, որը հիվանդ է եղել աուտիզմով: Մինչեւ դեպքը նրան բռնել էին ոչ սթափ վիճակում վիճաբանելիս եւ տարել ոստիկանական բաժանմունք, որտեղ նա սկսել է ծաղրել ոստիկաններին: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 23-ին, սակայն դատարանը Դենմանի գործով հիմա է սկսել զբաղվել: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է Դենմանը ծաղրում ոստիկաններին, որոնցից մեկն ի պատասխան պարզապես ծիծաղում է, իսկ մյուսը, չդիմանալով կատակներին, ծալում է նրա ձեռքերը եւ նետում հատակին: Դենմանը գլխով հարվածում է գետնին, ինչից հետո `մահանում: Ոստիկաններ խոսքով` նա վտանգավոր էր եւ այլ կերպ վարվել հնարավոր չէր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր