1079 դիտում
15:06 15-05-2015
Ռոբի Ուիլյամսին և նրա կնոջը մեղադրել են սեքսուալ ոտնձգությունների մեջ
Բրիտանացի հայտնի երգիչ Ռոբի Ուիլյամսի և նրա կնոջ՝ Աիդա Ֆիլդի անձնական նախկին ասիստենտ Ժիլ դե Բոնֆիլսը դատական հայց է ներկայացրել զույգի դեմ` նրանց մեղադրելով սեքսուալ ոտնձգությունների մեջ:
Բոնֆիլսը հայցում նշել է, որ Աիդա Ֆիլդը բազմիցս պատմել է իր ինտիմ կյանքի մանրամասների մասին, կիսամերկ շրջել է իր ներկայությամբ, ինչպես նաև խնդրել է գնահատել իր մարմինը: Ասիստենտը պնդում է, որ այդ ամենը բարոյական վնաս են հասցրել իրեն, այդ իսկ պատճառով Ռոբի Ուիլյամսից 25 հազար դոլար փոխհատուցում է պահանջում:
Ռոբի Ուիլյամսի մամուլի քարտուղարը նշել է, որ Բոնֆիլսը նման քայլի է գնացել տարեսկզբին աշխատանքից հեռացվելուց հետո (պատճառները չեն հաղորդվում):
Ամուսինները կտրականապես հերքում են մեղադրանքները:
Նմանատիպ նյութեր
918 դիտում
13:44 05-12-2014
ԱՄՆ բանակում նվազել է սեքսուալ ոտնձգությունների թիվը
Այս բաժնից
622 դիտում
10:12 19-01-2025
Զանգվածային անկարգություններ ադրբեջանական Իմիշլիում
694 դիտում
22:54 18-01-2025
Թրամփը մտադիր է կրիպտոարժույթը ազգային առաջնահերթություն սահմանել․ Bloomberg