211652_close_icon
views-count1809 դիտում article-date 22:32 16-05-2015

Ջոնի Դեպը հանուն իր շների ընդհատել է ֆիլմի նկարահանումները

Ջոնի Դեպը շտապ լքել է Ավստրալիան՝ ընդհատելով «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի 5-րդ մասի նկարահանումները: Բանն այն է, որ դերասանն անմիջապես պետք է երկրից տաներ իր երկու շներին: Հոլիվուդի աստղը մասնավոր ինքնաթիռով Ավստրալիա էր եկել իր երկու չորքոտանի բարեկամների՝ «Յորկշիրյան տերիեր» տեսակի շների հետ, ընդ որում՝ այդ մասին տեղի իշխանություններին տեղյակ չէր պահել: Ավստրալիայի գյուղնախարարն ասել է, որ շները համապատասխան անասնաբուժական ստուգում չեն անցել եւ պետք է լքեն երկիրը 50 ժամում, այլապես նրանց կքնեցնեն: Դերասանը ստիպված ենթարկվել է օրենքին եւ ետ տարել շներին:

Նմանատիպ նյութեր