211652_close_icon
views-count1450 դիտում article-date 18:16 16-05-2015

Պորտուգալիայում և Իսպանիայում բարձր ջերմաստիճանը ռեկորդներ է սահմանում

Պորտուգալիայում և Իսպանիայում մայիսի կեսերին հաստատված օդի բարձր ջերմաստիճանը ռեկորդներ է սահմանում՝ հասնելով ամառային ջերմաստիճանի մակարդակին և գերազանցելով անցյալ տարիների ջերմաստիճանային սանղդակները: Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն, ներկա պահին երկրի մոտ 20 քաղաքներում նկատվում է ջերմաստիճանային ցուցանիշների կտրուկ աճ, որը մտավախություն է առաջացրել տեղական իշխանությունների մոտ: Օդերևութաբանների տվյալներով` իսպանական Շապիվա քաղաքում օրերս գրանցվել 42․9˚C, որն այդ ամսվա համար նոր ջերմաստիճանային ռեկորդ է: Պորտուգալիայի Բեժա քաղաքում օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչև ռեկորդային 40˚C: Ջերմաստիճանի բարձրացում նկատվել է նաև Կանարյան կղզիներում, հասնելով 42․4˚C-ի: Իսկ Վալենսիայում և Չիրիվելյայում ռեկորդային ջերմաստիճանի պատճառով մահացել է երկու անտուն մարդ: Գործակալության տվյալներով ուժեղ շոգն արդեն հրդեհի պատճառ է դարձել իսպանական Պեգո քաղաքում, որը գտնվում է երկրի Ալիկանտե շրջանում:

Նմանատիպ նյութեր