211652_close_icon

Լոս-Անջելեսի Կենտրոնական զբոսայգում Ցեղասպանությունը վերապրածների հսկա լուսանկարներ են տեղադրվել

views-count1360 դիտում article-date 23:10 16-05-2015
Լոս Անջելեսի Կենտրոնական զբոսայգում իրենց տեղն են գտել լուսանկարչության պրոֆեսոր Լևոն Փարյանի լուսանկարչական քանդակները, որոնց վրա պատկերված են 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից փրկվածները, գրում է CSUN Today-ը Ցուցադրված լուսանկարներն ունեն 8-15 ոտնաչափ բարձրություն՝ յուրաքանչյուրի հիմքում 2000 ֆունտ ցեմենտ, իսկ շրջանակներում՝ 500 ֆունտ պողպատ, ինչը թույլ է տալիս դիմակայելու 125 մետր/ժամ ուժգությամբ քամիներին: «Ակցիայի իմաստն էր կյանքի բերել հանրային արվեստի հսկա մի կոչ: Դա պետք է այնպիսի բան լիներ, որ մարդիկ նկատեին: Այս կերպ մարդիկ, ըստ էության, պետք է քայլեն նկարների միջով և նրանց շուրջ», – ասել է Փարյանը: Փարյանը սկսել էր լուսանկարել Հայոց ցեղասպանությունից փրկվածներին 1989 թվականից: 1996 թվականից նա սկսել էր աշխատանքը է «Ցեղասպանության նախագծի» վրա լուսանկարիչ Արա Օշականի հետ: Նախագիծն ավելի քան 80 դիմանկարների շարք է՝ փրկված ականատեսների բանավոր պատմություններով, որոնք ուշադրություն են հրավիրում Ցեղասպանության վրա: Նրա ընտանիքում ևս կային վերապրածների պատմություններ, հետևաբար այս աշխատանքը նաև հարգանի տուրք է իր նախնիներին: Լոս Անջելեսի Կենտրոնական զբոսայգում ցուցադրությունը շարունակվելու է մինչև մայիսի 31-ը: Փարյանը հույս ունի, որ սա դեռ առաջին կանգառն էր: «Մենք առաջարկներ ունենք Ֆրեզնոյից, Նյու Յորքից, անգամ Փարիզից: Դեռևս բազում հնարավորություններ կունենանք ներկայացնելու մեր ցուցադրությունը»: Հեղինակի խոսքով՝ շուտով հրապարակվելու է նաև գիրք, որում տեղ են գտնելու փրկվածների լուսանկարներն ու պատմությունները: «Այս աշխատանքը միշտ ընթացքի մեջ էր, և այդպես էր հենց նրա գործարկումից»,- ասել է Փարյանը:

Նմանատիպ նյութեր