2162 դիտում
15:50 16-05-2015
«Միացյալ ազգային շարժում»-ը ամեն գնով փորձելու է Վրաստան վերադարձնել Սաակաշվիլիին
Վրաստանի նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը մտադիր է բողոքի ակցիաներ կազմակերպել, որոնց հիմնական նպատակը լինելու է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անվտանգ վերադարձը Վրաստան:
«Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Սաակաշվիլին Վրաստան վերադառնա: Օգտագործելու ենք բոլոր հնարավոր օրինական ճանապարհները»,- «Ախալի Թաոբա» թերթին տված հարցազրույցում ասել է կուսակցության անդամ Դավիդ Դարչիաշվիլին:
Նրա խոսքով՝ Վրաստանը հայտնվել է բավականին լուրջ ճգնաժամի մեջ: Գոյություն ունեն 2 ուժեր՝ կառավարական կլանը, որը ղեկավարում է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին և «Միացյալ ազգային շարժում»-ը: Նա ընդգծել է, որ այսօր Վրաստանի ուժային կառույցները քաղաքական պատվերներ են կատարում և հավանականությունը մեծ է, որ Սաակաշվիլիի վերադարձի դեպքում նրան կձերբակալեն:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
745 դիտում
15:45 25-01-2025
Ղազախստանում նավթի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
754 դիտում
15:33 25-01-2025
Իրանը հերքել է Լիբանան զենք տեղափոխելու վերաբերյալ Իսրայելի մեղադրանքները
1153 դիտում
14:59 25-01-2025
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել