211652_close_icon
views-count880 դիտում article-date 17:26 16-05-2015

Աֆղանստանում թալիբները 30 մարդու են առեւանգել

Աֆղանստանի Պակտիա նահանգում «Թալիբան» ռադիկալ շարժման զինյալները առեւանգել են 30 մարդու, այդ թվում` կանանց եւ երեխաների: Տեղի ոստիկանությունը հաստատել է առեւանգման փաստը` առանց մանրամասնությունների: Զինյալներն էլ իրենց հերթին հայտարարել են, որ պատանդները կապված են Աֆղանստանի պետական կառավարման մարմինների հետ: Նշենք, որ մայիսի սկզբին թալիբներն ազատ էին արձակել 19 պատանդի:

Նմանատիպ նյութեր