211652_close_icon
views-count3767 դիտում article-date 09:14 17-05-2015

Մուրսիի դատավճռի հրապարակումից հետո 3 դատավոր է սպանվել

Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի դատավճռի հրապարակումից հետո Սինայի թերակղզում հարձակում է տեղի ունեցել դատավորների ավտոմեքենայի վրա: Զինյալների կրակոցներից 3 դատավոր է սպանվել, եւս երկուսը վիրավորվել են: Սինայի թերակղզում Եգիպտոսի բանակը տեւական ժամանակ է՝ պայքարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հարող զինյալների դեմ, որոնք էլ, իրավապահների տվյալներով՝ իրականացրել են հարձակումը: Հիշեցնենք, որ Եգիպտոսի դատարանը երկրի տապալված նախագահին մահապատժի է դատապարտել:

Նմանատիպ նյութեր