211652_close_icon
views-count985 դիտում article-date 19:04 18-05-2015

Իտալիայում Հռոմի պապի նախկին պալատը հանվել է վաճառքի

Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, երբեմնի Հռոմի պապին պատկանող հիասքանչ իտալական դղյակը հանվել է վաճառքի 4,9 մլն եվրոյով: 700-ամյա «Castello di Tavoleto»-ն, որը ժամանակին եղել է Հռոմի պապերի և ումբրիական արիստոկրատիայի լավագույն նստավայրերից մեկը, 1960-ին վաճառվել մասնավոր անձի, ով էլ դրան ժամանակակից տեսք է տվել: Չնայած նշված լուրջ գումարին, Իտալիայի կենտրոնական մասում գտնվող այս բացառիկ դղյակը գնորդի գրպանին «կնստի» կես միլիոնով ավելի քիչ, քան՝ Լոնդոնի միջին վիճակագրական կալվածքը:

Նմանատիպ նյութեր