211652_close_icon
views-count651 դիտում article-date 19:33 18-05-2015

Անգլիայում 2014 թ. թողարկվել է 6,3 մլն շիշ գինի. սա երկրի համար ռեկորդային ցուցանիշ է

Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, Անգլիայում 2014 թ. թողարկվել է 6,3 մլն շիշ գինի, ինչը երկրի համար ռեկորդային ցուցանիշ է: Նման հաջողության անգլիացի գինեգործները հասել են հիմնականում կլիմայի փոփոխման արդյունքում: Գինու առևտրով զբաղվողները նշում են, եր ներկայումս Անգլիայում առկա կլիմայական պայմանները շատ նման են Ֆրանսիայում 10-20 տարի առաջ կլիմայական պայմաններին, ինչն էլ նպաստում է խաղողի այնպիսի տեսակների ակտիվ աճին, ինչպիսիք են շարդոնեն և պինո-նուարը: Եվ հենց ավանդական ֆրանսիական եղանակային պայմաններին մոտ կլիման է Անգլիայում նպաստել անհատական արտադրողների հաջողության հասնելուն:

Նմանատիպ նյութեր