211652_close_icon
views-count1385 դիտում article-date 22:34 18-05-2015

Այրվել է գազի բալոն

Մայիսի 18-ին, ժամը 19.56-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Խորենացի փողոցի թիվ 31 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում այրվում է գազի բալոն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.09-ին, մարվել` 20.10-ին: Ա. Հ.-ին պատկանող տան պատշգամբում այրվել է գազի բալոն (3լ): *** Մայիսի 18-ին, ժամը 19.26-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի Գեղաշեն գյուղում այրվում է վագոն – տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.20-ին, մարվել` 20.55-ին: Ամբողջությամբ այրվել է Բ. Կ.-ին պատկանող վագոն - տնակը` 24 քմ:

Նմանատիպ նյութեր