42421 դիտում
17:58 29-03-2016
«Գազի բալոն Արման»-ի Porsche Cayenne-ը ՃՈ աշխատակիցները տեղափոխեցին «փոսի գաի». Արմանի «գազավատը» չանցավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` մարտի 29-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ծառայության ընթացքում Նալբանդյան փողոցում` Սախարովի հրապարակում, կանգնեցրել են Porsche Cayenne մակնիշի 01 MU 001 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է` վարորդը իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական և 1 ժամից ավելի վարորդի կողմից տեղում «կանցերտ» տալուց հետո ՃՈ աշխատակիցները նրան տեղափոխել են բժշկական կենտրոն, որտեղ երթարկվել է բժշկական փորձաքննության:
Պարզում է, որ «Ես գազի բալոն Արմանն եմ» երիտասարդ վարորդը Արման Փիլիպոսյանն է, ով ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` նա հիվանդանոցում ՃՈ աշխատակիցներին սպառնում էր ասելով. «Դուք հլը ինձ տեղը չեք բերում, գազ եմ տալու ձեր վրա ու դուք չեք աշխատելու: Ընենց եմ անելու, որ դաժե գազի փող չունենաք»:
Իսկ երբ բժիշկները նրան ասել են, թե` «Տղա ջան, շուտ-շուտ ես գազ-գազ ասում ու փորձում մեզ վրա գազ տալ»,- երիտասարդը պատասխանել է` «Դուք հլը չգիտեք` ում հետ գործ ունեք, ինձ Գազի բալոն Արման են ասում: Սաղ շիշկեքի ու նրանց բարեկամների գազի բալոնները ես եմ տեղադրել տալի»:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2089 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)