998 դիտում
13:34 19-05-2015
ԼՂՀ վարչապետը մասնակցել է Բերձորի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին. լուսանկարներ
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 18-ին այցելել է Բերձոր՝ քաղաքի ազատագրման 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Իր ողջույնի խոսքում Արայիկ Հարությունյանն ընդգծել է Բերձորի ազատագրման կարևորությունը շրջափակված Արցախը Հայաստանի Հանրապետության հետ ճանապարհային կապ հաստատելու գործում: «Այդ ծանր օրերին Բերձորի ազատագրումը դարձավ համազգային նշանակության իրադարձություն, որի շնորհիվ բացվեց Արցախի բնակչության կյանքի ճանապարհը: Ավելին՝ տասնամյակների բաժանումից հետո հայոց այս հողակտորը միավորվեց մայր Հայաստանի հետ, ինչը պատմական կարևորություն ունի»,- նշել է վարչապետը:
«Քաշաթաղի ողջ շրջանը գտնվում է ԼՂՀ իշխանությունների հոգածության ներքո, և այստեղ իրագործվող տնտեսական և սոցիալական ընդարձակ ծրագրերը լավագույն պատասխանն է շրջանի քաղաքական ապագայի անորոշության վերաբերյալ զրույցներին: Սա հայկական հնամենի հող է, և բոլորս պարտավոր ենք այն պահպանել ու շենացնել, մանավանդ որ 23 տարի առաջ հայ զինվորի բազկի ուժով վերականգնվել է պատմական արդարությունը»,- ընդգծել է վարչապետ Հարությունյանը:
Արայիկ Հարությունյանը երախտիքի խոսք է հղել միջոցառմանը ներկա իր մարտական ընկերներին, ում հետ 1992թ. մայիսի 18-ին նա մասնակցել է Բերձորի ազատագրման գործողությանը:
Վարչապետն այնուհետև այցելել է Բերձորի երկրագիտական թանգարան՝ ծանոթանալով տեղում ցուցադրվող նմուշներին և թանգարանի շենքային պայմաններին: Վերջում Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել իր հովանու ներքո կազմակերպված բիլիարդի մրցաշարի եզրափակիչ խաղին, որը նվիրված էր հիշարժան օրվան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
14852 դիտում
12:53 04-09-2017
Սերժ Սարգսյանը մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառումներին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
1552 դիտում
21:33 07-05-2015
ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվան նվիրված հանդիսավոր երեկո՝ Ստեփանակերտում
Այս բաժնից
2797 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3952 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին