211652_close_icon
views-count898 դիտում article-date 20:32 20-05-2015

Կոլումբիայում սողանքի զոհերի թիվը հասել է 78-ի

Կոլումբիայի Սալգար քաղաքում տեղի ունեցած սողանքի զոհերի թիվը հասել է 78-ի: Փրկարարները մտավախություն ունեն, որ մահացածների թիվն առաջիկայում եւս կավելանա: Եւս 40 մարդ վնասվածքներ է ստացել: Սողանքների պատճառ են դարձել մի քանի որ տեւած արեւադարձային անձրեւները, որոնց հետեւանքով Լիբորիանա գետը դուրս է եկել ափերից: Բնական աղետի հետեւանքով ամբողջությամբ ոչնչացել է Սանտա Մարգարիտա գյուղը:

Նմանատիպ նյութեր