Ուկրաինան կարող է ՀՕՊ համակարգեր տեղակայել իր տարածքում
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը չի բացառում, որ Կիևը կարող է խորհրդակցություններ սկսել իր տարածքում հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայելու շուրջ:
Որպես պատճառ՝ Տուրչինովը նշել է միջուկային վտանգը, որը կարող գալ Ռուսաստանի կողմից: «Մենք ստիպված ենք ՀՕՊ համակարգեր տեղակայել: Միջուկային զենքի կիարռմամբ պատերազմը թույլ չտալը մեր մոլորակի բոլոր մարդկանց բարի կամքի պատասխանատվությունն է»,-«Украинформ»-ին տված հարցազրույցում ասել է նա:
Վերջինիսի պնդմամբ՝ Ռուսաստանը շարունակում է Ղրիմում հավելյալ սպառազինություններ տեղակայել, ինչն ել ստիպում է Կիևին համապատասխան քայլեր ձեռնարկել: