211652_close_icon
views-count1383 դիտում article-date 12:20 21-05-2015

«Բարսելոնան» կհրավիրի Անչելոտիին, եթե Լուիս Էնրիկեն հեռանա

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, որը մայիսի 24-ին կարող է պաշտոնանկ արվել, հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում: Իսպանական El País պարբերականի տվյալներով, կատալոնյան ակումբը դիտարկում է 55-ամյա իտալացու թեկնածությունը, եթե ակումբից հեռանա թիմի ներկայիս մարզիչ Լուիս Էնրիկեն, որը մինչ այժմ չի ակումբի ղեկավարությանը չի տեղեկացրել, որ մնալու է նաև հաջորդ մրցաշրջանում: Նշվում է, որ «Բարսելոնայի» մարզական տնօրեն Արիեդո Բրայդան արդեն նախնական բանակցություններ է վարել Անչելոտիի հետ, որի հետ համատեղ աշխատել է «Միլանում»: Նշենք, որ Լուիս Էնրիկեի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2016թ. ամռանը:

Նմանատիպ նյութեր