211652_close_icon
views-count1107 դիտում article-date 21:25 09-06-2015

Պաշտոնական. Լուիս Էնրիկեն չի հեռանա «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ակումբում կաշխատի ևս երկու տարի, հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը: Նշենք, որ իսպանացի մասնագետի պայմանագիրն ավարտվում էր 2016 թվականի հունիսի 30-ին, իսկ նոր պայմանագրով այդ ժամկետը երկարաձգվում է ևս մեկ տարով: Նշվում է, որ բանակցությունները Էնրիկեի և «Բարսելոնայի» միջև ընթացել են ամբողջ օրվա ընթացքում: Հիշեցնենք, որ Էնրիկեի գլխավորությամբ «Բարսելոնան» այս մրցաշրջանում նվաճեց Իսպանիայի չեմպիոնի, Գավաթակրի և Չեմպիոնների լիգայի հաղթողի տիտղոսները:

Նմանատիպ նյութեր