559 դիտում
15:15 21-05-2015
Ռումինիայում բացվել է «Հայացք Հայաստանի պատմությանը քարտեզագրության միջոցով» ցուցահանդես
Մայիսի 20-ին Ռումինիայի Հին քարտեզների և գրքերի ազգային թանգարանում տեղի ունեցավ «Հայացք Հայաստանի պատմությանը քարտեզագրության միջոցով» ցուցահանդեսի պաշտոնական բացումը և Ռուբեն Գալիչյանի նույնանուն տեղեկագրքի ներկայացումը: Միջոցառումը կազմակերպել էին Ռումինիայում ՀՀ դեսպանությունը և Ռումինիայի Հին քարտեզների և գրքերի ազգային թանգարանը՝ ՀՀ մշակույթի նախարարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ:
Շնորհանդեսին ներկա էին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Ռումինիայի ԱԳՆ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
«Ռուբեն Գալիչյանը կատարել է խիստ օգտակար մի գործ` ի մի հավաքելով Հայաստանի պատմական քարտեզների այս փունջը, որը պատկերացում է տալիս հայ ժողովրդի անցած ուղու և մաքառումների մասին անհիշելի ժամանակներից մինչև մեր օրերը, ուր, ընկնելով և հառնելով, այսօր նա ծվարել է իր հայրենի մի կտոր հողի վրա` ցուցաբերելով կենսասիրության և արարման աննկուն կամք», - բացման խոսքում նշեց դեսպան Գասպարյանը:
«Հայաստանի պատմությունը քարտեզներով» երկշաբաթյա ցուցադրությունը մեկնարկել էր մայիսի 16-ին` Թանգարանային գիշեր միջոցառման շրջանակներում` նույն գիշերն ունենալով ավելի քան 700 այցելու:
Նմանատիպ նյութեր
2206 դիտում
23:33 14-12-2018
Ռումինահայ գեղանկարիչ Երվանդ Նիկողոսյանի ծննդյան 90-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել Ռումինիայում
1528 դիտում
18:46 30-10-2014
Տեղի կունենա «Հայացք ապագային-2014» խորագրով երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդես-համաժողովը
1541 դիտում
11:00 31-10-2014
Կանցկացվի «Հայացք ապագային» խորագրով երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդես-համաժողովը
Այս բաժնից
892 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
862 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
979 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար