211652_close_icon
views-count1116 դիտում article-date 16:52 21-05-2015

Բացվել է գեղանկարիչ Արմեն Աթայանի և նրա սաների աշխատանքների ցուցահանդեսը

Այսօր Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվել է գեղանկարիչ Արմեն Աթայանի և նրա սաների աշխատանքների ցուցահանդեսը` նվիրված մայիսյան հաղթանակներին: Ցուցադրությունը կգործի մինչև ս. թ. մայիսի 27-ը: Ցուցահանդեսին ներկայացված է նկարիչներ Էդիկ Արևշատյանի, Հովիկ Գասպարյանի, Քաջիկ Գևորգյանի, Հրայր Սարուխանյանի, Արտյուշա Ոսկանյանի, Սրապիոն Դանիլյանի, Սուրեն Ամիրյանի, Մաքսիմ Գիքինյանի, Վլադիմիր Սիմոնյանի, Վահագն Գալստյանի, Հրաչյա Սաֆարյանի, Հարություն Հարությունյանի, Գագիկ Ավետիսյանի, Վահագն Գալստյանի, Այսեր Մաթևոսյանի, Յուրի Եղիազարյանի, Մանվել Անտոնյանի, Հռիփսիմե Գրիգորյանի, Արմեն Վահրամյանի` շուրջ 40 ստեղծագործություններ: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են՝ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը, «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը»:

Նմանատիպ նյութեր