211652_close_icon
views-count1046 դիտում article-date 21:56 21-05-2015

Արցախի վարչապետն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարերարների

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 21-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մի խումբ բարերարնների՝ հիմնադրամի խորհրդի նախագահ Արա Վարդանյանի գլխավորությամբ: Վարչապետն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ներկաներին Արցախի հանդեպ ցուցաբերվող հատուկ ուշադրության համար: «Մեր ներուժի գլխավոր հենասյուներից մեկը հայոց սփյուռքն է, որն իր ակտիվ մասնակցությունն է բերում Արցախի զարգացման գրեթե բոլոր ուղղություններում: Ողջունելի է, որ սփյուռքի ծրագրերի զգալի մասն իրագործվում է հիմնադրամի միջոցով, իսկ ԼՂՀ կառավարությունը միշտ աջակցում է այդ ծրագրերի կյանքի կոչմանը»,- ընդգծել է վարչապետը: Արայիկ Հարությունյանը համառոտ ներկայացրել է պետության կենսագործունեության հիմնական ուղղությունները: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ժողովրդագրության մեջ գրանցված հաջողություններին, ինչպես նաև՝ առաջիկա տարիների տնտեսական գլխավոր նախագծերին: Վարչապետը հանդիպման վերջում պատասխանել է հիմնադրամի ներկայացուցիչներին հուզող մի շարք հարցերի:

Նմանատիպ նյութեր