Խրիստո Ստոիչկով. Յոթ տարում ընդամենը մեկ չեմպիոնական տիտղոսը «Ռեալի» համար խայտառակություն է
«Բարսելոնայի» նախկին հանրահայտ բուլղարացի հարձակվող Խրիստո Ստոիչկովը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» անհաջող մրցաշրջանը:
«Այն, որ «Ռեալը» վերջին յոթ տարվա ընթացքում Իսպանիայի առաջնությունում ընդամենը մեկ չեմպիոնական տիտղոս է նվաճել, դա՝ իհարկե, խայտառակություն է: Կարծում եմ, որ իմ տարիքում նույնիսկ ես ավելի շատ բան կնվաճեի, եթե հանդես գայի իմ նախկին թիմակիցների հետ:
Այս մրցաշրջանում բասկետբոլային «Ռեալը» ավելի նշանակալից հաջողությունների է հասել: Իսկ «Ռեալի» ֆուտբոլիստները բոլոր գլխավոր հանդիպումները հեռուստացույցով են նայելու», ասել է Ստոիչկովը: