Խրիստո Ստոիչկով. Իսպանական կառավարությունն իսկական խայտառակություն է
«Բարսելոնայի» նախկին խաղացող Խրիստո Ստոիչկովը անդրադարձել է Կատալոնիայի անկախության հարցով հանրաքվեի շուրջ ստեղծված իրավիճակին:
Խոսելով Univision Sports հեռուստաընկերության եթերում, բուլղարացին ձեռքում պարզել է Իսպանիայի փոխվարչապետ Սորայի Սաենս դե Սանտամարիայի լուսանկարը:
«Նրա հայրը՝ ֆրանկիստ էր, պապը՝ ֆրանկիստ, նա՝ ֆրանկիստական քաղաքական գործիչ է: Նա պետք է հրաժարական տա: Չի կարելի ոստիկանությանը ուղարկել, որ անմեղ մարդկանց ծեծեն:
Իսպանական կառավարությունը իսկական խայտառակություն է: Դրա համար էլ ստանում է ըստ արժանվույն՝ մեկուսանալով ամբողջ աշխարհից:
1992-ին ես «Ուեմբլի» մտա անկախության դրոշով: Ներկայիս կառավարությունը նույնիսկ չգիտի, թե դա ինչ դրոշ է: Բայց վաղ թե ուշ նրան դա կհասկանան», ասել է Ստոիչկովը: