211652_close_icon
views-count2773 դիտում article-date 12:07 05-07-2016

Խրիստո Ստոիչկով. Ռոնալդուն «Ոսկե գնդակ» կարող է ստանալ միայն իր սանրվածքի շնորհիվ

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Խրիստո Ստոիչկովը իր կարծիքն է հայտնել, թե ով կդառնա 2016 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիրը: «Գրիզմանն արժանի է այդ մրցանակին, ինչպես եւ Գարեթ Բեյլը, եթե Ուելսը հաղթի Եվրո-2016-ում: Ռոնալդուն «Ոսկե գնդակ» կարող է ստանալ միայն իր սանրվածքի շնորհիվ: Մեսին, կարծում եմ, կվերադառնա Արգենտինայի հավաքական», ասել է Ստոիչկովը, որը, հիշեցնենք, 1994թ. արժանացել է «Ոսկե գնդակը»:

Նմանատիպ նյութեր