211652_close_icon
views-count12599 դիտում article-date 19:50 02-11-2017

«Բորուսիայի» մարզական տնօրեն. Կյանքումս ամենաբարդ բանակցությունները Մխիթարյանի համար էին

Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը պատմել է Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի մասին՝ Դոնեցկի «Շախտյորից»: 2013 թվականին հայ կիսապաշտպանը ուկրաինական ակումբից 27,5 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Բորուսիա»: ««Շախտյորի» հետ բանակցոությունները Մխիթարյանի համար՝ իմ կյանքում ամենաբարդն էին: Ամեն ինչ բավական տարօրինակ կերպով էր ընթանում: Մենք ակումբի գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեի հետ Դոնեցկ եկանք: Շփվում էին «Շախտյորի» ներկայացուցչի հետ, որը մեր երեք առաջարկներից յուրաքանչյուրից հետո դուրս էր գալիս տարածքից, որպեսզի հանդիպի ակումբի նախագահ Ռինատ Ահմետովի հետ: Ինքը՝ Ահմետովը, բանակցությունների վայրից 100 մետրի վրա էր գտնվում, սակայն մենք նրան այդպես էլ չտեսանք», ասել է Ցորկը: Մխիթարյանը «Բորուսիայում» հանդես է եկել երեք մրցաշրջան, որից հետո 2016-ի ամռանը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»:

Նմանատիպ նյութեր