Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Շառլ Ազնավուրին՝ ծննդյան օրվա առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ:
Հանրապետության Նախագահը շնորհավորել է նրան ծննդյան օրվա առթիվ, մաղթել քաջ առողջություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ և ամենայն բարիք: