1648 դիտում
10:56 22-05-2014
Մենք հպարտ ենք, որ վայելում ենք Ձեր երգն ու խոսքը. Սերժ Սարգսյանը շնորհավորել է Շառլ Ազնավուրին
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի 90-ամյակի առթիվ:
Շնորհավորական ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ Շառլ,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ:
Դուք մեծ արվեստագետ եք, մեծ հայ և մեծ մարդ: Յուրաքանչյուր հանդիպումը Ձեզ հետ մեզ համար տոն է: Մենք հպարտ ենք, որ Ձեր ժամանակակիցն ենք և վայելում ենք Ձեր ներկայությունը, Ձեր երգն ու խոսքը:
Խորապես տպավորված եմ Երևանում կայացած Ձեր հոբելյանական մեծաշուք համերգից:
Կրկին շնորհավորելով փառավոր հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ՝ աշխարհի ամենահռչակավոր հային, առողջություն, նորանոր հաջողություններ ստեղծագործական կյանքում և հասարակական ու քաղաքական գործունեության մեջ:»:
Նմանատիպ նյութեր
1189 դիտում
20:32 22-05-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Շառլ Ազնավուրին՝ ծննդյան օրվա առթիվ
2437 դիտում
16:59 22-05-2017
Ձեր կատարմամբ հնչող երգերը երջանիկ ճակատագիր ունեն. Արա Բաբլոյանը շնորհավորել է մեծ շանսոնիե Շառլ Ազնավուրին
Այս բաժնից
664 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
757 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
613 դիտում
19:12 18-10-2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները երկկողմ հանդիպում կունենան Ստամբուլում