211652_close_icon

ԱՄՆ-ն կօգնի Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում. Ջոն Քերրի

views-count1212 դիտում article-date 11:27 23-05-2015
Միացյալ Նահանգներն աջակցելու է Վրաստանին Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հարցում, Վրաստանի անկախության օրվան նվիրված իր շնորհավորական ուղերձում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին: Նա նշել է, որ ԱՄՆ-ն հաստատակամ է Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցում իր որդեգրած դիրքորոշման մեջ: «Պատրաստ ենք օգնել Վրաստանին իրագործել Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագիրը, ինչպես նաև օգնել նրան առաջ գնալ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում»,-ասել է Քերրին:

Նմանատիպ նյութեր