211652_close_icon
views-count1734 դիտում article-date 10:00 23-05-2015

Հայաստանի մի շարք գյուղերում երեկ վերջին զանգ չեն նշել, որովհետև ոչ շրջանավարտ ունեն և ո՛չ էլ դպրոց. Ժողովուրդ

«Երեկվա լրահոսը հեղեղված էր լուրերով, թե ինչպես է այս կամ այն պաշտոնյան որևէ դպրոց գնացել, մասնակցել «Վերջին զանգի» միջոցառմանը: Բնականաբար, ընտրված դպրոցները բոլորը լավ կահավորված և գեղեցիկ զարդարված էին: Իսկ Հայաստանի մի շարք գյուղերում երեկ վերջին զանգ չեն նշել, որովհետև ոչ շրջանավարտ ունեն և ո՛չ էլ դպրոց: Պաշտոնյաները գուցե այդ գյուղերն այցելեին: Ասենք՝ Սյունիքի մարզի Շրվենանց գյուղը, նախկինում ունեցել է 400 աշակերտ, այժմ դպրոցը փակվել է: Արմավիրի մարզի Կողբավան, Արագածոտնի մարզի Օթևան համայնքները արդեն մի քանի տարի է՝ դպրոց չունեն: Շիրակի մարզի Լեռնագյուղ համայնքը 14 տարի է՝ ո՛չ դպրոց ունի, ո՛չ էլ աշակերտ: «Ծերերն են մնացել գյուղում, իսկ երիտասարդներն էլ քաղաքից չեն գալիս գյուղ: Այս տարի գյուղապետարանի հաշվապահն է երեխա ունեցել, հեսա մեծանա, հասնի դպրոցական տարիքի, գյուղից կգնա: Դրսից բերած հարս է, դեռ մնում է գյուղում: Էրեխեքը մեծանան, ինքն էլ կէրթա»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է Լեռնագյուղի գյուղապետ Հմայակ Մարտիրոսյանը»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր