211652_close_icon
views-count4461 դիտում article-date 20:00 24-05-2015

Սպորտային սկանդալ՝ Շրի-Լանկայում. մարզուհիներին սեռական շահագործման են ենթարկում

Շրի-Լանկայի Սպորտի նախարարությունում հաստատել են, որ կրիկետի կանանց հավաքականի անդամները ստիպված են սեռական ծառայություններ մատուցել՝ հավաքականում ընդգրկվելու կամ տեղը պահպանելու համար: Կասկածյալների ինքնությունը դեռեւս չի բացահայտվում, բայց ակնհայտ է, որ խոսքը գնում է սպորտի ոլորտի չինովնիկների մասին: Այս գործով քննությունը սկսել էր դեռեւս նախորդ տարի, երբ մարզուհիներից մեկը հայտարարել էր՝ իրեն չեն ընդգրկել հավաքականի կազմում, քանի որ հրաժարվել է սեքսով զբաղվել հավաքականի կազմը որոշողներից մեկի հետ: Նշենք, որ կրիկետը Շրի-Լանկայում ամենատարածված սպորտաձեւն է:

Նմանատիպ նյութեր