Հայաստանի քաղաքացին կասկածվում է Կլիչկոյի կուսակից պատգամավորի վրա մահափորձ կատարելու մեջ
Ուկրաինայում Վիտալի Կլիչկոյի կուսակից պատգամավոր Ալեքսանդր Գլադչենկոյի վրա մահափորձ կատարելու գործով հետախուզվում է Հայաստանի քաղաքացի Արտյոմ Խաչատրյանը:
Այս մասին հայտնում է Կիևի շրջանի ոստիկանության մամլո ծառայությունը:
Ներկա պահին՝ հետաքննության շրջանակներում, օպերատիվ-հետախուզական գործողություններ են իրականացվում՝ կասկածյալի գտնվելու վայրը պարզելու և նրան ձերբակալելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Ուկրաինայի Սլավուտիչ քաղաքի փողոցներից մեկում տրավմատիկ ատրճանակից կրակել էին Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի կուսակցության պատգամավոր Անատոլի Գլադչենկոյի դեմքին:
Հայտնի է նաև, որ 32-ամյա պատգամավորի գլխի ուղղությամբ կրակոցներն իրականացվել են մեկնած ձեռքի հեռավորությունից: Ներկայումս Ա. Գլադչենկոն հիվանդանոցում է: