Համաճարակաբանությունը գերակա ուղղություն է. ակնկալում ենք լայնածավալ աշխատանք.ՀՀ Առողջապահության նախարար
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ ԱՆ Ա.Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության ու ՀՀ ԱՆ Ն.Բ. Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտների ղեկավար անձնակազմի և աշխատակիցների հետ:
Ինստիտուտների տնօրեններ Գայանե Անդրեասյանը և Վլադիմիր Կոգանը ներկայացրեցին ընթացիկ աշխատանքները, գիտական ներուժը, որը լրջագույն ռեսուրս է բնակչության համաճարակաբանական և սանիտարահիգիենիկ անվտանգության ապահովման համար:
«Համաճարակաբանությունը գերակա ուղղություն է: Ձեզնից ակնկալում ենք լայնածավալ աշխատանք և արդյունք` Հայաստանի և նրա սահմաններից դուրս իրավիճակի կառավարման տեսանկյունից»,- նշել է Արմեն Մուրադյանը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել մեկ ամիս հետո կրկրին հանդիպելու, ոլորտային առաջարկները քննարկելու նպատակով: