1864 դիտում
19:23 02-03-2016
Կառավարությունը խթանում է այգեգործությունը՝ որպես գերակա ուղղություն. Արցախի Հանրապետության վարչապետ
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 2-ին այցելել է Մարտունու շրջան և ներկա գտնվել Խնուշինակի, Գիշու և Սպիտակաշենի համայնքապետների՝ 2015թ. տարեկան հաշվետվությունների ներկայացմանը:
Համայնքների ղեկավարները, ներկայացնելով անցած տարվա գործունեության արդյունքները, ընդգծել են համայնքային նշանակության ձեռքբերումները և խնդիրները: Բոլոր համայնքներում համընդհանուր ջանքերով իրականացվել են գյուղամերձ տարածքների մաքրման, գյուղամիջյան ճանապարհների բարեկարգման ու սալիկապատման աշխատանքներ:
Համայնքապետները ներկայացրել են գյուղերի ժողովրդագրական և զբաղվածության նկարագրերը, ենթակառուցվածքների վիճակը, որոնց բարելավման ուղղությամբ շարունակվում են աշխատանքներ տարվել համայնքային, պետական և բարեգործական միջոցներով:
Գործադիր մարմնի ղեկավարի խոսքով՝ գյուղերի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման համար աստիճանաբար ստեղծվելու են առավել բարենպաստ պայմաններ, որի նպատակով կառավարությունը ձեռնամուխ է լինում գյուղատնտեսական նոր ծրագրերի մեկնարկին: Այս ոլորտում հաջողության հասնելու համար վարչապետը հորդորել է գյուղացիներին իրականացնել ցանքաշրջանառություն և զարկ տալ անասնապահությանն ու այգեգործությանը:
«Արցախի գյուղերի զարգացման հեռանկարը մենք մեծապես կապում ենք այգեգործության հետ, քանի որ երկարաժամկետ կտրվածքում տեսանելի է մրգերի մեծ պահանջարկ տեղական և արտաքին շուկաներում: Կառավարությունը նոր գործիքներ է մշակել այգեգործության խթանման նպատակով, որոնց շրջանակներում իրականացնում ենք տնկիների պահանջվող տեսակների գնման և քաղաքացիներին անվճար տրամադրման ծրագիր՝ դրանք խնամքով մշակելու պայմանով: Ձեզնից ակնկալում ենք նախաձեռնողականություն ցուցաբերել թե՛ տնկիների պատրաստման, թե՛ այգիներ հիմնելու գործում: Անհրաժեշտության դեպքում, կառավարությունը այգեգործներին կաջակցի նաև մասնագիտական խորհրդատվության տրամադրման և ոռոգման համակարգերի ներդրման հարցում»,- նշել է վարչապետը:
Հանդիպումների ժամանակ Արայիկ Հարությունյանը պատասխանել է ներկաներին հուզող տարբեր հարցերի, նրանց հետ քննարկել համայնքային նշանակության խնդիրների լուծման տարբերակներ:
Այցի ընթացքում վարչապետին ուղեկցում էին ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը, գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը և պաշտոնատար այլ անձինք:
[b]
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
668 դիտում
13:36 26-05-2015
Համաճարակաբանությունը գերակա ուղղություն է. ակնկալում ենք լայնածավալ աշխատանք.ՀՀ Առողջապահության նախարար
18875 դիտում
09:27 31-03-2020
Ծնելիության խթանում. աջակցության ինչ ծրագիր է ներկայացրել կառավարությունը. «Ժամանակ»
Այս բաժնից
505 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
541 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1147 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN