211652_close_icon
views-count3491 դիտում article-date 10:39 01-04-2017

Զբոսաշրջությունը գերակա ուղղություն հռչակած կառավարությունը հասարակական զուգարանի հարց չի կարողանում լուծել. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Զբոսաշրջությունը գերակա ուղղություն հռչակած կառավարությունն այդքան չարչրկված հասարակական զուգարանի հարցն անգամ չի կարողանում լուծել։ Հին ու առաջին քրիստոնեական երկիր լինելու, գյուղական տուրիզմի ու բիբլիական Արարատի գովազդներով Հայաստան բերած զբոսաշրջիկներին միայն այդ վայրերը չէ, որ ցույց ենք տալու։ Երթևեկության կանոններին սրբորեն հետևող տուրիստներից շատերը խուսափում են երկրորդ անգամ նույն գետնանցումից օգտվել՝ հաշվի առնելով նախորդ անգամվա հիասթափությունը։ Հասարակական զուգարանի վերածված, մութ ու գարշահոտ երեք անցում Կենտրոնում է՝ Մաշտոցի պողոտայում։ Այս գետնանցումները մեկը մյուսից ավերակ են ու անցորդների համար՝ վտանգավոր։ Կարելի էր՝ չէ՞, մի փողոցը տարին մի քանի անգամ ասֆալտապատելու փոխարեն այս անցումների լուսավորությոնն ավելացնել թանկարժեք բիոզուգարանների փոխարեն էլ սովորական հասարակական զուգարաններ տեղադրել, որպեսզի մարդիկ անցումները չդարձնեն հասարակական զուգարաններ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր