764 դիտում
16:52 26-05-2015
Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը
Երևանի ավագանին հերթական նիստում քննարկել և միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է Երևան համայնքի սեփականություն համարվող 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների 2014 թվականի տարեկան գործունեության արդյունքներով առաջացած զուտ շահույթի բաշխման ուղղությունները և Երևանի բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների չափերը:
Թիվ 65 և 66 մանկապարտեզների միավորմամբ պայմանավորված թ. 66 մանկապարտեզի կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին հարցը ևս արժանացել է ավագանու հավանությանը:
Օրակարգի մեկ այլ՝ Երևան համայնքի սեփականություն համարվող Սվաճյան փողոցի հ. 44 շենքի հ. 60 բնակարանը սեփականության իրավունքով անհատույց օտարելու վերաբերյալ ավագանու անդամ Անահիտ Բախշյանի հարցին ի պատասխան, թե ինչու ավելի վաղ չի քննարկվել հարցը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ տվյալ հարցին ընթացք է տրվել քաղաքացիներից դիմումը ստանալուն պես: Ավելին, քաղաքապետարանը բնակչին ըստ ամենայնի աջակցել է ոչ միայն գործընթացի հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերման, այլև պետտուրքի վճարման հարցում:
Օրակարգում ընդգրկված մյուս հարցերը նույնպես ավագանին հաստատել է միաձայն կողմ քվեարկությամբ:
Ընդմիջումից հետո Երևանի քաղաքապետն ու քաղաքապետարանի աշխատակազմի պատասխանատուները պատասխանել են ավագանու անդամների հարցերին:
Որոշվել է Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը գումարել հունիսի 24-ին:
Նմանատիպ նյութեր
1597 դիտում
18:06 30-05-2014
Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը
784 դիտում
16:20 29-10-2014
Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը
834 դիտում
16:41 30-04-2015
Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը
Այս բաժնից
1135 դիտում
16:37 15-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր
760 դիտում
16:22 15-01-2025
Լևոն Զուրաբյանը չի բացառել, որ 2026 թվականի ընտրություններին ՀԱԿ–ը կմիանա Հայկ Մարությանին