3649 դիտում
16:30 26-05-2015
Ողբերգական դեպք Լոռու մարզում. Օձուն գյուղում հայտնաբերվել է 71-ամյա ծերունու կախված դին
Քիչ առաջ ողբերգական դպք է տեղի ունեցել Լոռու մարզում: ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ոստիկանության Թումանյանի բաժնից ահազանգ է ստացվել, որ Օձուն գյուղի տներից մեկում ինքնասպանություն է տեղի ունեցել և դին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ է ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Թումանյանի հրշեջ-փրկարարական խումբը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները իջեցրել են նշված գյուղի տներից մեկի սանդուղքից կախված 71-ամյա Ա. Ա.-ի դին:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչ Դավիթ Խաչատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած ծերունին ամուսնացած էր, ուներ երեխաներ, թոռներ և ստացել էր կաթված: Անգամ 1 շաբաթ առաջ նա իր ընտանիքի անդամներին հայտնել էր, որ չի ուզում ապրել և վերջ է տալու իր կյանքին:
Նմանատիպ նյութեր
34008 դիտում
16:00 07-08-2015
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. տան բակում հայտնաբերվել է ծառից կախված 76-ամյա ծերունու դին
48984 դիտում
13:01 17-01-2014
Լոռու մարզում՝ Հանքաձոր գետի մոտ, ծառից կախված 83-ամյա ծերունու դի է հայտնաբերվել