415 դիտում
17:52 26-05-2015
«The Beatles»-ի երգերը կներգրավվեն բրիտանական հանրակրթական ծրագրում
Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն՝ հղում անելով «The Telegraph»-ին, Մեծ Բրիտանիայում դեռահասներին կսկսեն սովորեցնել «The Beatles» լեգենդար խմբի պատմությունը: Դպրոցական ծրագրում կներառվի բրիտանական ռոք-խմբի` «Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band» ութերորդ ալբոմը:
Դասալսումների ժամանակ աշակերտները երեք երգ կսովորեն «The Beatles»-ի ամենահանրահայտ այդ ալբոմներից մեկից` «Lucy in the Sky with Diamonds»-ը, «With a Little Help from My Friends»-ը և «Within You, Without You»-ն:
Աշակերտները կվերլուծեն նաև երգերի ներդաշնակությունը, կառուցվածքը, ռիթմը և նշանակությունը, բառերն ու մեղեդին` որպես ընդհանուր միջնակարգ կրթության մասին ատեստատի համար հանձնվելիք քննության մի մաս:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
853 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
829 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
940 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար