211652_close_icon
views-count13986 դիտում article-date 17:29 26-05-2015

Երեւանում պրոռեկտորին սպասարկող ավտոմեքենայով վրաերթի է ենթարկվել հեծանվորդ-երեխա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` մայիսի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 16:30-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 44-ամյա Միհրան Պապիկյանը իր վարած Byd մակնիշի 555 VV 56 համարանիշի ավտոմեքենայով Դրոյի փողոցում վրաերթի է ենթարկել հեծանվորդ երեխային: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Դեպքի մասին Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Գեղամ Գալստյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով` ավտոմեքենան տեղափոխվեց Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Իսկ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն` պարզելու սթափության աստիճանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկված երեխայի ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` նշված ավտոմեքենան սպասարկում է Հայաստանի Տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանին, ով այդ պահին եղել է ավտոմեքենայում: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վրաերթի ենթարկվածը 14-ամյա Նորայր Ղուկասյանն է: Իսկ հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնեցին, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել «պոլիտրավմա» ախտորոշմամբ: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր