211652_close_icon
views-count1734 դիտում article-date 10:01 19-03-2019

Ինչու է Արամ Սիմոնյանն աշխատանքից ազատել պրոռեկտորին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Մոտ մեկ շաբաթ առաջ աշխատանքից ազատվեց ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, սակայն այս տեղեկությունը լրատվականներում հայտնվեց միայն անցնող շաբաթվա վերջում և առանձնապես մեծ ուշադրության չարժանացավ: «Փաստ» թերթը պարզել է, որ նախկին պրոռեկտորը փակ ֆորմատով հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ և խոստացել, որ համալսարանում ներքին աժիոտաժ կստեղծի, նաև նշել, որ հատուկ ընթացակարգով կաշխատի դասախոսական թևի հետ, որպեսզի ռեկտոր Արամ Սիմոնյանի դեմ դժգոհության ալիք բարձրացնեն: Այս ամենի մասին էլ տեղեկացել է ռեկտոր Արամ Սիմոնյանը և «վստահությունը կորցնելու» հիմքով նրան ազատել աշխատանքից: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները ԵՊՀ-ում «քաոս» կազմակերպելու համար Գևորգյանին խոստացել էին ռեկտորի պաշտոնը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր