211652_close_icon
views-count1530 դիտում article-date 09:26 27-05-2015

Իրանը շուտով կստանա C-300 ԶՀՀ-ները

Իրանը շատ շուտով կստանա երկար սպասված ռուսական C-300 զենիթահրթիռային համալիրները: Այս մասին հայտնել է ՌԴ ռազմաարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի փոխնախագահ Օլեգ Բոչկարյովը, հաղորդում է Interfax-ը: ՌԴ նախագահի՝ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինն էլ իր հերթին նշել է, որ ԶՀՀ-ների մատակարարման գործընթացը կիրագործվի հին պայմանագրի շրջանակներում, սակայն փոփոխված գներով: Նրա խոսքով՝ վերջին տարիներին արժույթի փոփոխության պատճառով կարող են համալիրների որոշ դետալներ նույնպես փոխվել այլ դետալներով, սակայն համալիրը կմնա նույն C-300-ը: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 13-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր Իրանին C-300 ԶՀՀ-ների մատակարարման արգելքը վերացնող հրամանագիր:

Նմանատիպ նյութեր