211652_close_icon
views-count4274 դիտում article-date 09:45 27-05-2015

Այն, որ հենց Արմեն Երիցյանն է փրկել Սյունիքի մարզպետին՝ միանգամայն հասկանալի է. ՉԻ

«Երեկ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը փրկել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ թույլ չտալով, որ լրագրողներն անցանկալի հարցեր ուղղեն նրան: «ՉԻ» - Այն, որ հենց Արմեն Երիցյանն է փրկել Սյունիքի մարզպետին՝ միանգամայն հասկանալի է: Սուրիկ Խաչատրյանը տեղով մեկ «արտակարգ իրավիճակ» է, և Արմեն Երիցյանը փաստորեն իր անմիջական պարտականություններն է կատարել: Եվ ընդհանրապես, ժամանակն է, որ Հայաստանում ստեղծվի նոր կառույց՝ ՍԽԿ ՏԿԱԻՆ (Սուրիկ Խաչատրյանին կից տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն): Մշտապես գտնվելով Սուրիկ Խաչատրյանի կողքին՝ այդ կառույցն ի վիճակի կլինի ցանկացած պահի լոկալիզացնել աղետը: Մանավանդ որ Սուրիկ Խաչատրյանը թերևս միակ պաշտոնյան է, ով իր կերպարով միանգամայն համատեղում է «տարածքային կառավարում» և «արտակարգ իրավիճակներ» հասկացությունները: Ճիշտ է, նոր կառույցը բյուջեի վրա թանկ կնստի, բայց ի՞նչ արած, աղետների կանխարգելումը միշտ էլ թանկ հաճույք է եղել»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր