2664 դիտում
18:12 22-08-2020
Արփինե Հովհաննիսյան. Միանգամայն հասկանալի դարձավ սահմանադրական «մասնագիտական» հանձնաժողովի կազմում ինձ չընդգրկելու «քաղաքական» որոշման հիմնավորումներից մեկը
«Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երբ դու չկայացած ես, քանդելուց բացի այլ միտք չի էլ կարող գլխումդ հղանալ:
Միանգամայն հասկանալի դարձավ սահմանադրական «մասնագիտական» հանձնաժողովի կազմում ինձ չընդգրկելու «քաղաքական» որոշման հիմնավորումներից մեկը։ Ձայների ՉՆՉԻՆ տարբերությամբ այս՝ մեր կողքին ապրող կերպարները, որոշում են կայացրել քանդել ( բացի դրանից այլ բանի համար իրենք պետք չեն) տասնամյակներ գործող ու ձեւավորված կառույցները՝ ՀՀ վճռաբեկ ու սահմանադրական դատարանները։
Բացի Արթուր Ղամբարյանից, ով մասնագիտորեն հիմնավորել է՝ ինչու է դեմ քվեարկել այս մառազմին, կա՞ ինչ որ մեկը, ով մասնագիտորեն բացատրել է՝ ինչու է կողմ քվեարկել եւ բացի արդեն սովորական դարձած զառանցանքից ( վստահություւււն, կոռուպցիաաաաաաա, ռեժիմ, զավթել եւ այլ տհասություններ) բացատրել է հիմքերը։
Խնդրում եմ որպես բացատրություն չառաջարկել ցածրակարգ, մասնագիտությամբ ոչ իրավաբան, անհասկանալի ծագման սուբյեկտների, ինչպես նաեւ իրավաբան, բայց «աղանդավոր» դարձածների «մտքերը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4268 դիտում
09:45 27-05-2015
Այն, որ հենց Արմեն Երիցյանն է փրկել Սյունիքի մարզպետին՝ միանգամայն հասկանալի է. ՉԻ
2815 դիտում
11:24 03-03-2022
Հայաստանը պիտի առավել հասկանալի լինի աշխարհին, աշխարհն էլ՝ առավել հասկանալի Հայաստանին. վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված