211652_close_icon
views-count13831 դիտում article-date 10:33 27-05-2015

Երևանի ՃՈ աշխատակիցները սև ու սպիտակ Mercedes-ները տեղափոխեցին «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 26-ին, Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել Mercedes E 320 մակնիշի 91 SZ 091 համարանիշի և Mercedes G մակնիշի 50 FF 300 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենաները ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից տուգանային հրապարակ են տեղափոխվել, քանի որ վարորդները չարամտորեն խախտել են երթևեկության կանոնները: ՃՈ ղեկավար կազմը բազմիցս հորդորել է, որ վարորներն իրենց չզգան արտոնյալ և չխախտեն երթևեկության կանոնները, հակառակ դեպքում, անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից և նրանց վարած «երկաթյա նժույգներից», կատարած օրինախախտումների համար վարչական պատասխանատության են ենթարկվելու, իսկ անհրաժեշտության դեպքում նրանց տրանսպորտաին միջոցը կտեղափոխվի պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր