211652_close_icon
views-count1296 դիտում article-date 11:46 27-05-2015

Brent տեսակի նավթը թանկացել է

Այսօր առավոտյան Մոսկվայի ժամանակով ժամը 08:37-ին Brent Նավթի հունսիյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE բորսայում բարձրացել է $0,43-ով և կազմել $64,15՝ 1 բարելի դիմաց: Հակառակ պատկերն է WTI-ի դեպքում. նրա հունիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է $0,60-ով՝ մինչև $58,63: Վերլուծաբանների կարծիքով՝ ԱՄՆ-ի նավթի պաշարների ծավալը նախորդ շաբաթ նվազել է 2 մլն բարելով: Շուկային հուսադրում են նաև արևմտյան դիվանագետները՝ հայտարարելով, որ Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագիրը դժվար թե պատրաստ լինի մինչև հունիսի 30-ը, իսկ Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները կարող են չեղարկվել լավագույն դեպքում մինչև 2015 թվականի վերջը: Ավելի վաղ Իրանը հայտարարել է, որ մտադիր է ավելացնել արտահանվող նավթի ծավալները, հենց որ վերացվեն պատժամիջոցները:

Նմանատիպ նյութեր