211652_close_icon
views-count1454 դիտում article-date 16:40 27-05-2015

Կառավարությունը ընդունել է որոշում, որը միտված է ծնելիության աճին

ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում հաստատել է՝ -անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուին ներկայացվող պահանջները. ակնկալվում է, որ որոշման ընդունումը կնպաստի ծնելիության աճին, -շրջակա միջավայրի վրա հնարավոր տնտեսական վնասի գնահատման և հատուցման կարգը, որի կիրառմամբ հնարավոր կլինի ազդեցության գնահատման փուլում ընտրել առավել արդյունավետ տարբերակը և հաշվարկել հատուցումը, -«ՀՀ 2015թ. պետբյուջեի մասին» օրենքով ՀՀ մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ մարզական հասարակական կազմակերպություններին 2015թ. ձեռք բերվող մարզագույքի բաշխման ցանկը: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի ռազմավարությանը և գործողությունների ազգային ծրագրին», որոնց ընդունմամբ կկարգավորվեն հողային պաշարների պահպանության, օգտագործման և կառավարման հարաբերությունները:

Նմանատիպ նյութեր