211652_close_icon

2015թ-ի ամենաազդեցիկ կանանց ցուցակը գլխավորել է Անգելա Մերկելը

views-count1141 դիտում article-date 14:35 27-05-2015
Forbes հանդեսը հրապարակել է ամենաազդեցիկ կանանց վարկանիշային ամենամյա ցուցակը, որն արդեն 5 տարի գլխավորում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: 2-րդ տեղը զբաղեցրել է Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: 3—րդ հորիզոնականում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի կինը` Մելինդա Գեյթսը, որը զբաղվում է բարեգործությամբ: Աղյուսակում տեղ են գտել նաև Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը, Բրազիլիայի և Արգենտինայի նախագահներ Դիլմա Ռուսեֆն ու Քրիսթինա Ֆերնանդես դե Քիրշները, Միացյալ Նահանգների առաջին տիկին Միշել Օբաման, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան, դերասանուհի Անջելինա Ջոլին, երգչուհիներ Բեյոնսեն, Թեյլոր Սվիֆթը, Շակիրան և այլք:

Նմանատիպ նյութեր