211652_close_icon
views-count908 դիտում article-date 21:15 27-05-2015

Կուբայում մեկնարկած «Սինեմասուլ 2015» միջազգային կինոփառատոնը բացել է Մարկեսի մասին պատմող ֆիլմը

«Գաբրիել Գարսիա Մարկես. Կախարդված նամակ» փաստագրական ֆիլմի ցուցադրությամբ Կուբայի Լաս-Տունաս քաղաքում բացվել է «Սինեմասուլ 2015» միջազգային կինոփառատոնը, որն այս տարի Ազատության կղզում անցկացվում է 22-րդ անգամ և փոքր-ինչ «մարկեսյան շեշտադրում» ունի: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այս փաստագրական ֆիլմը հիմնված է «Հարյուր տարվա մենության» հեղինակից ֆրանսիացի պրոդյուսեր և սցենարիստ Իվ Բիլլոնի, ինչպես նաև կոլումբացի ռեժիսոր Մաուրիսիո Մարտինեսի վերցրած հարցազրույցի վրա: Փաստագրական ֆիլմի ցուցադրությամբ բացվել է նաև կինոֆորունի հատուկ ծրագիրը, որն իր մեջ ներառում է մի քանի ֆիլմ: Վերջիններս պատմում են մարկեսի՝ կինոարվեստի հետ ունեցած կապի մասին, ինչը մեծանուն գրողը համարում էր իր կյանքի կարևորագույն հրապույրներից մեկը: «Սինեմասուլը» կինեմատոգրաֆիական մրցույթի գլխավոր մասնակից է դարձնում հանդիսատեսին, ով մասնակցում է կինոդիտմանն ու ֆիլմերի հետագա քննարկմանը: 1994-ին կինոփառատոնը ստեղծվեց որպես կինոսիրողների շրջանում կինեմատոգրաֆիական մշակույթը սերմանելու և զարգացնելու նպատակով:

Նմանատիպ նյութեր