Չինացի միլիարդերի տղան իր շան համար ոսկյա ժամացույցներ է գնել
Չինացի միլիարդեր Վան Ցզյանլինյայի տղան իր շան համար գնել է Apple-ի երկու ոսկյա ժամացույց, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 10-17 հազար դոլար է:
Ընդ որում, Ասիայի ամենահարուստ մարդկանցից մեկի տղան նշել է, որ կարելի էր եւս երկու նման ժամացույց գնել՝ շան ետեւի ոտքերի համար:
Նշենք, որ «Հասկի» ցեղատեսակի շունը հաճախ է թանկ նվերներ ստանում տիրոջից: Վերջին երկուսից բացի նա նաեւ ունի Fendi բրենդի պայուսակ, բացի այդ՝ խմում է բացառապես Fiji հանքային ջուր: