211652_close_icon
views-count622 դիտում article-date 10:10 28-05-2015

Երեկվա երթը միավորել էր ոչ միայն հոսանքի սակագնի հերթական բարձրացման դեմ բողոքող մեր համաքաղաքացիներին. ՀԱ

«Հայոց Աշխարհ» օրաթերթը գրել է. «Երեկվա երթը միավորել էր ոչ միայն հոսանքի սակագնի հերթական բարձրացման դեմ բողոքող, այլև ամենատարբեր առիթներով իրենց դժգոհությունն արտահայտող մեր համաքաղաքացիներին։ Մարդկանց փողոց դուրս հանող պատճառների մեջ կան, իհարկե, նաև օբյեկտիվ, իշխանությունների գործունեությունից կախում չունեցող հանգամանքներ։ Բայց կան նաև սուբյեկտիվ պատճառներ, երբ այս կամ այն պաշտոնյան ասես դիտավորյալ անում է ամեն ինչ՝ հասարակության դժգոհությունն ու զայրույթը հարուցելու համար։ Եվ նման «դիվերսանտները» քիչ չեն ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանության մեջ։ Վերցրու նրանցից շատերի պատգամավորական մանդատը կամ պաշտոնը, և մարդու փոխարեն կմնա դատարկ տեղ։ Հիշո՞ւմ եք Խոջա Նասրեդդինի պատմությունը» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր