211652_close_icon
views-count5632 դիտում article-date 15:49 28-05-2015

Նախարար Սեյրան Օհանյանն իր կնոջ եւ ընտանիքի հասցեին զրպարտություն տարածելու հարցով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դիմել է հանրապետության գլխավոր դատախազին՝ իր ընտանիքի վերաբերյալ լրատվամիջոցներով զրպարտություններ տարածելու հարցով: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում ասաց ինքը` Սեյրան Օհանյանը: Ինչպես փոխացում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, նախարարը միաժամանակ նշել է, որ երբեւիցե հերյուրանքների, բացահայտ ստերի պայմաններում սադրանքի չի ենթարկվում: «Ես ամեն ինչ հասկանում եմ եւ բոլոր գործողությունները պետք է լինեն օրինականության դաշտում, օրենքի շրջանակում»,- ասաց նախարարը եւ ավելացրեց, որ նման պայմաններում, ինչպես պատերազմի դաշտում ոչ թե սադրանքին տրվել, այլ ճիշտ կողմնորոշվել է պետք:

Նմանատիպ նյութեր